HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք ու թմրանյութ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու հատուկ նշանակության գումարտակի, ինչպես և Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 11-ին խուզարկել են Երևանի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան։

Իրավապահները հայտնաբերել են յոթ ինքնաձիգ, «Կալաշնիկովի» 3 ձեռքի գնդացիր, հակատանկային նռնականետ, պայթուցիչներով նռնակներ, 600-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 125 գրամից ավելի քաշով։

57-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա որդին բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ձերբակալվել։

Մինչ այդ, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին Երևանի բնակիչ մի տղամարդ կամավոր հանձնել էր գործարանային համարով հրացան, հակատանկային նռնականետներ, 186 փամփուշտով լիցքավորված 13 փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ու հրազենների 2700-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter