Օդի ջերմաստիճանը նվազել է 10-13 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև:
Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 15-ի, 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Ապրիլի 14-ին, 15-ի, 16-ի գիշերը, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-6մ/վ, ապրիլի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել