Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի գործարարների և քաղաքական գործիչների դեմ
Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցների ցանկը և այնտեղ ներառել ռուսաստանցի ևս 206 գործարարի և քաղաքական գործչի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։ Այդ մասին պարզ է դառնում Մեծ Բրիտանիայի թագավորական գանձապետարանի ֆինանսական պատժամիջոցների իրագործման գրասենյակի տարածած տեղեկագրից։
Պատժամիջոցների ցանկում ներառվել է ռուսաստանցի մի քանի խոշոր գործարար, որոնք մինչ այժմ ներառված էին միայն ավստրալական «սև ցուցակում» և խուսափել էին հիմնական իրավասությունների սահմանափակումներից։ Այսպես, ապրիլի 13-ից բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել ЛУКОЙЛ-ի ղեկավար և գլխավոր բաժնետեր Վագիտ Ալեկպերովը, Система բաժնետիրական ֆինանսական ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ինչպես նաև Անդրեյ Բոկարյովը։
ЛУКОЙЛ-ի և Система-ի բաժնետոմսերը բրիտանական պատժամիջոցների վերաբերյալ նորություններից դեռ չեն տատանվել։ Նաև չի փոփոխվել МТС ԲԲԸ բաժնետոմսերի դինամիկան, որի խոշորագույն բաժնետերը Система-ն է։
Միաժամանակ պատժամիջոցների տակ են հայտնվել մի շարք գործարարներ, որոնք վերջերս ներառվել էին Եվրամիության համանման ցանկում։ Այսպես, Մեծ Բրիտանիան սառեցնում է Ֆարհադ Ահմեդովի, Վլադիմիր Բոգդանովի, Մուսա Բաժաևի, Իգոր Կեսաևի, Սայիդ Կերիմովի, Գրիգորի Բերյոզկինի, Եվգենի Զուբիցկու, Ալեքսանդր Շուլգինի ակտիվները։
Պատժամիջոցների ցանկում ներառված է նաև խոշոր գործարար Պավել Եզուբովը։ Նրա դեմ բրիտանական պատժամիջոցներին որպես պատճառ նշվում է նրա կապը Օլեգ Դերիպասկայի հետ։
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև «Ռուսական երկաթուղու» նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը։
Պատժամիջոցների ցուցակում են նաև հայտնվել ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Ֆուրսենկոն, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր և «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության համանախագահ Վիկտոր Մեդվեդչուկը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կինը՝ Մարիա Լավրովան։
Լուսանկարը՝ EPA-EFE/NEIL HALL
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել