HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանի հետախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ եղել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց Արարատ Միրզոյանը:

«Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումների մասին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, թե այդ համատեքստում ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ խնդրի կարգավորման հարցի վերաբերյալ, արդյոք այդ հարցում փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ:

ԱԳ նախարարն արձագանքեց` Հայաստանի մոտեցումներն ուժի մեջ են:

«Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է: Ցավոք սրտից համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այնքան բարենապաստ չեն, որպեզի երեքով կարողանան քննարկում կազմակերպեն»,- ասաց Միրզոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter