HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ծառուկյանը «մաքրել է» ԲՀԿ-ի ընտրացուցակը

Երեկ երեկոյան, թերթի աղբյուրների հավաստմամբ, «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը հավաքել է կուսակցության ակտիվին՝ նրանց ներկայացնելու իր որոշումը, թե ով պետք է դառնա պատգամավոր, ով՝ ոչ: Ծառուկյանը հայտարարել է, որ բոլոր ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք չեն հավաքել 10 հազար եւ ավել քվե հօգուտ ԲՀԿ-ի, մանդատ չեն ստանալու: ԲՀԿ առաջնորդը երեկվա նիստի ժամանակ «մաքրել է» կուսակցության ընտրացուցակը՝ հասնելով 62 համարին: Ըստ այդմ՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մարտունեցի պատգամավոր Վահագն Մախսուդյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Պատգամավոր չեն դառնա նաեւ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը, Մխիթար Հարությունյանը, Արամ Սաֆարյանը եւ այլոք: Այս թեմայով քննարկումը ԲՀԿ-ում կշարունակվի առջիկա օրերին: 

Մեկնաբանություններ (1)

Kar
Mnac HHK-n maqri Bulkineric u Galustneri dinastiaic:))) Lava Bulkin el ira txun HHK-i hamamasnakan cucakum chi grel:))) Asa mi 2 kopek avel tair txut el kgrein eli:))))))))) Meqa qezanic laaaaav el vekalum en che????:))))))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter