HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միրզոյան․ «Խաղաղապահները պատգամավորների մուտքը չեն թույլատրել` Արցախը սադրանքներից զերծ պահելու համար»

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների` Արցախ մուտք գործելու արգելքի առնչությամբ Հայաստանի իշխանությունները կապ են հաստատել ՌԴ իշխանությունների հետ: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հայտնեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները երեկ երեկոյան չէին կարողացել անցնել Աղավնոյի անցակետը և հենց այնտեղ հանդիպում էին կազմակերպել Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցությունների ղեկավարների հետ: Պատգամավորների մուտքն արգելել էին ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները:

«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողոություններ, կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ իշխանություների և՛ ՌԴ իշխանությունների հետ բարձր մակարդակով: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,- ասաց Միրզոյանը:

Ըստ ԱԳ նախարարի` այս հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը հստակորեն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ, ըստ որի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ:

«ՀՀ քաղաքացիները՝ և այդ թվում պատգամավորները, պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ: Ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ և այդ սադրանքներից ԼՂ-ն զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ հարցին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը` ասելով, որ տարակուսած է ռուս խաղաղապահների արգելքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter