Վանաձորում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 34-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Տեղեկությունների իսկությունը ստուգվեց։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Բազումի բաժնի ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափերի և հրազենների 240-ից ավելի փամփուշտ, որոնց մի մասը փամփշտատուփերի մեջ էր։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել