Սաֆարյանը չի մեկնաբանում, իսկ Ախոյանը գնում է խորհրդարան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն անցել է կուսակցության համամասնական ցուցակի խմբագրման աշխատանքներին: Նա ցուցակի անցողիկ տեղերում հայտնված մի քանի անձնաց հրահանգել է ինքնաբացարկի դիմումներ գրել: Արդեն 20 հոգի նման դիմում է գրել:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն արդեն հաստատել է, որ ինքը , ինչպես նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, Արամ Սաֆարյանը եւ այլք ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:
Համամասնական ցուցակի 14-րդ տեղը զբաղեցնող Արամ Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր ինքնաբացարկի մասին լուրերին առայժմ չի մեկնաբանի, մինչեւ պաշտոնապես չհստատվի: «Ոչ մի բան դեռ հայտնի չի, մեկնաբանություններ չեմ անի, եղա՞վ»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Իսկ 35-րդ տեղում հայտնված Արագած Ախոյանը հաստատեց, որ ինքը անցնելու է խորհրդարան: Նա ասաց, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր կամ երկուշաբթի: «Դեռ պաշտոնական չէ, բայց ամեն ինչ տանում է դրան»,-ավելացրեց Արագած Ախոյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել