HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպորտային ու զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից

ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է, որ համացանցում տեղեկատվություն էր տարածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային սարքի վերաբերյալ։

«Նկատի ունենալով, որ այն աղճատում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը, ու ընկալելի չէ այդ սարքի տեղադրումը թեկուզեւ հուշարձանի պահպանական գոտուց դուրս, «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության նախաձեռնությամբ սպորտային ու հարեւանությամբ տեղադրված  զովացուցիչ  ըմպելիքի սարքերը հանվել են  տարածքից։ Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter