HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակ գյուղում այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 13-ին, ժամը 21:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 14-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։16-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան։

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter