3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ փոխանցմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել