
Սերժ Սարգսյանի գրասենյակը հերքում է 2016-ին փուլային տարբերակի շուրջ բանակցելու մասին վարչապետի հայտարարությունը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթից մի քաղվածք (առաջին երեք պարբերությունը)՝ հերքելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը բանակցել է փուլային տարբերակի շուրջ:
«Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:
Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- նշված է նախկին նախագահի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել