HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում։

«Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը և միջպետական հարաբերությունների զարգացմանը»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter