Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է
Ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Համաձայն ոստիկանության՝ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել