HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Այս է ասել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում:

Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter