Ուկրաինայում պատերազմի 50-րդ օրը (երեկոյան ամփոփում)
Արդեն 50-րդ օրն է Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել ապրիլի 14-ի ընթացքում։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 1964 խաղաղ բնակիչ
Այդ մասին նշվում է քաղաքացիական բնակչության շրջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում։ Զոհերի թվում 507-ը տղամարդիկ են, 319-ը՝ կանայք, 34-ը՝ աղջիկներ և 55-ը՝ տղաներ, ինչպես նաև 72 երեխա և 977 մեծահասակ, որոնց սեռը դեռևս չի հաջողվել պարզել։ ՄԱԿ-ի այդ կառույցի գնահատմամբ՝ ռուսական ներխուժման ժամանակ վիրավորում է ստացել 2613 մարդ։
Թուրքիան ռուսաստանցի զինծառայողներին չի օգնել տարհանել «Մոսկվա» հածանավից
BBC-ի թուրքական ծառայությունը խոսել է Թուրքիայից մի պաշտոնյայի հետ, որը հերքել է որոշ աղբյուրների այն պնդումները, թե թուրքական նավն օգնել է «Մոսկվա» ռուսական հածանավի անձնակազմի տարհանմանը։
Այն մասին, որ հենց թուրք ծովայիններն են օգնել ռուսաստանցի զինծառայողներին, ավելի վաղ հայտարարել էր նաև Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ Բացի այդ, լիտվացի նախարարի պնդմամբ, թուրքական և ռումինական իշխանությունները հաստատել էին, որ նավը ջրասույզ է արվել։ Թուրք պաշտոնյան BBC-ին չի մեկնաբանել այդ հայտարարությունները։
Ուկրաինայի գերագույն ռադան մի քանի օրենք է ընդունել պատերազմի հետ կապված
Նախ, Գերագույն ռադան օրինագիծ է ընդունել, որով Ուկրաինա ռուսական ներխուժումը ճանաչվել է որպես ցեղասպանություն։ Արգելվել է Z և V խորհրդանիշների կիրառումը, որոնք օգտագործում են ռուսաստանցի զինվորականները։ Բացի այդ, այսուհետ օտաերկրյա քաղաքացիները կկարողանան աշխատել ուկրաինական հետախուզությունում և ծառայել զինված ուժերում 3-ից մինչև 5 տարի։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հարցազրույց է տվել BBC-ին։
Նրա պնդմամբ՝ Ուկրաինա ռուսական ներխուժմանը սպասում էր փետրվարի 22-ին, այլ ոչ փետրվարի 24-ին։ Բացի այդ, պաշտոնական Կիևը չէր ակնկալում, որ կարող է հարձակում լինել Բելառուսի տարածքից։
Դանիլովի խոսքով՝ Ռուսաստանի պլանը եղել է «պարզ և համարձակ». Վլադիմիր Զելենսկու սպանությունը։ Ուկրաինայի նախագահի նկատմամբ եղել է 5 հարձակում, որից վերջինը՝ մարտի 7-ին։
Դանիլովը նաև նշել է, որ պատերազմի առաջին օրերին Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ հնչել են կրակոցներ, իսկ Կիևի կենտրոնում գործել են դիվերսիոն-հետախուզական խմբեր։
Ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում վերադարձնել ԱՄՆ-ում սառեցված ռուսաստանցի գործարարների ակտիվները
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մեր նպատակը չի կայանում նրանում, որ վերադարձնենք դրանք։ Մեր նպատակը նրանում է, որ դրանք առավել լավ օգտագործենք, քան հիմա»,- ասել է Սալիվանը։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը դադարեցրել է Գերագույն ռադայի «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» խմբակցության գործունեությունը։
Մարտին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը ռազմական դրության ժամանակ դադարեցրել էր այդ կուսակցության գործունեությունը։
Ուկրաինան և Ռուսաստանը չորրորդ անգամ փոխանակվել են գերիներով
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը, ուկրաինական կողմին փոխանցվել է 30 գերի, որոնց թվում 5 սպա, 17 շարքային և 8 քաղաքացիական անձ։ Թե որքան զինվորականների է փոխանցվել Ռուսաստանին, նա չի նշել։
Մոլդովայի խորհրդարանը պաշտոնապես արգելել է գեորգիևյան ժապավենը
Հիմա դրա հանրային ցուցադրության համար Մոլդովայի տարածքում կտուգանվեն։
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը պատմել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին
- Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը կշարունակի գազի մատակարարումը, որը նախատեսված է պայմանագրերով։ Վճարումները հնարավոր կլինի անել եվրոյով։
- Պուտինը գիտակցում է, որ պատժամիջոցները վնասում են Ռուսաստանին և որ պատերազմը մեծ տառապանք է պատճառում մարդկանց։ «Բայց նրա ռազմական տրամաբանությանն այլընտրանքներ չկան»։
- Պուտինը լավ հասկանում է, որ պատերազմը լուրջ հետևանքներ կունենա նաև Ռուսաստանի համար։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել