Մոտոցիկլետը բախվել է ծառին․ կան տուժածներ
Ապրիլի 14-ին, ժամը 18։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետը բախվել է ծառին։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել