HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Ապրիլի 14-ին, ժամը 21:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել՝ 22:12-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան, «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ և ջերմահարվել՝ «BMW 520» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter