Չի վերադարձրել նորոգման տրված հեռախոսն ու նոութբուքը
Մայիսի 11-ին` ժամը 19.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Ուլնեցու և Ահարոնյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գոհար Ա.-ին:
Պարզվել է, որ ս.թ. հունվարի կեսերին նա իր ծանոթ մի կնոջ տնից խաբեությամբ վերցրել է «Նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս՝ վերանորոգելու և հետ վերադարձնելու նպատակով, սակայն չի վերադարձրել:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել