Ֆլայ Արնան նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտը
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ձեռնարկությունն, այսօր հայտարարել է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտի մասին։ Օդանավի անձնակազմի առաջին խումբը հաջողությամբ ավարտել է տեխնիկական և հաճախորդների սպասարկման ուսուցումը: Ներկայացվել է նաև անձնակազմի համազգեստը։
«Այս փուլին նախորդել էր աշխատակազմի համալրման արշավը, որը մեկնարկել էր անցյալ հունվարին Հայաստանում: Առաջին խումբը բաղկացած է օդանավի անձնակազմի 20 անդամից, որոնք ավարտել են նախապատրաստական և գործնական ընդգրկուն դասընթացը, անցել են վերապատրաստում:
Առաջին անձնակազմն արդեն պատրաստ է աշխատանքի, անձնակազմի ևս երկու խումբ ներկայում ուսուցման փուլում են: Ավելի վաղ Ֆլայ Արնան ներկայացրել էր նաև առաջին ինքնաթիռը, որի ներկման աշխատանքներն ավարտին հասցվեցին այս շաբաթվա սկզբին:
Ֆլայ Արնան ներկայումս անցնում է օդանավի շահագործման վկայական ստանալու գործընթացով։ Թռիչքների մեկնարկի ամսաթվի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կներկայացվեն ըստ ժամանակացույցի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել