Հայաստանին ու Արցախին վնասող պաշտոնական բոլոր հայտարարությունները որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող. Ա. Թաթոյան
ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել՝ խոսելով Արցախի ու Հայաստանի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների մասին:
«1. Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` ՀՀ կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող:
2. Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել