HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Պետրոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչության պետի տեղակալ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

Կենսագրություն

Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին: 

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն ԲՈւՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2007-2009թթ. – ԼՂՀ դատախազության Ասկերանի շրջանի դատախազության քննիչ

2009-2010թթ. – ԼՂՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազության ավագ դատախազ

2010-2012թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2012-2013թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2013-2020թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազ

2020-2021թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազ

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter