HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է բեռնափոխադրող 70 տրանսպորտային միջոց, կազմել 40 վարչական արձանագրություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Այս մասին հայտնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«Մասնավորապես՝ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները տարաքծային  ստորաբաժանումների հետ մարտի 17-ից ապրիլի 15-ը ներառյալ մշտադիտարկել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերով անցնող միջպետական ճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրում  իրականացնող 70 տրանսպորտային միջոց։ 

Մշտադիտարկման նպատակը կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված բեռների թույլատրելի չափերի պահպանումն է, ինչի արդյունքում կբացառվեն դժբախտ պատահարները, չեն վնասվի ճանապարհային ենթակառուցվածքները։ 

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում վերահսկողության արդյունքում կազմվել է 40 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 8 մլն դրամի տուգանք։

Նշենք, որ թույլատրելիից ավելի բեռ տեղափոխելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 𝟏𝟓𝟎․3 հոդվածով սահմանված է տուգանք՝ 200.000 դրամ։

ՀՀ ողջ տարածքում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեrռնափոխադրող տրանսպորտային միջոցների  նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter