HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԱՀՀ-ում անցկացվել է գիտակիրառական քննարկում

Ապրիլի 11-ից 14-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է փորձագիտական գիտակիրառական քննարկում, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Մերձավոր Արևելք-Հարավային Ասիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվիրակության անդամները՝ կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ռոջեր Կանգասի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ-ի կայքը։

«Քառօրյա քննարկումների շրջանակում պատվիրակության անդամները զեկույցներ և դասախոսություններ են ներկայացրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ժամանակակից պատերազմների, ամերիկյան ռազմակրթական համակարգի և այլ թեմաների վերաբերյալ: Դասախոսություններով հանդես են եկել նաև ՊԱՀՀ ներկայացուցիչները:

Ամփոփելով միջոցառման արդյունքները, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը կարևորել է ռազմավարական ու անվտանգային զարգացումների շուրջ ՊԱՀՀ-ի մասնագետների և արտերկրի գործընկերների մասնագիտական կարծիքների փոխանակումը, բարձր գնահատել նմանաբնույթ քննարկումների նշանակությունն ու արդյունավետությունը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter