HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել է ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում  տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 1100 և 0405 10 1900 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։ 

«Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ մաքսային մարմնի գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։ Արտոնությունը կիրառելի է 28.03.2022 -30.09.2022 թթ. միջակայքում` մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերի նկատմամբ»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter