HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմը Մարտակերտում վերադարձել է իր դիրքերը

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել:

Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։

Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter