HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է չոր խոտատարածք

Ապրիլի 15-ին ժամը 17:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի, Պարսեղովի փողոցում հրդեհ է բռնկվել՝ այրվում է չոր խոտատարածք:

ԱՀ ՆԳՆ ծառայությունը հայտնում է, որ ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասի հերթապահ օպերատիվ խումբը, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է դեպքի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը լիամարվել է ժամը 18:15-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է 3x4 մետր չոր խոտատարածք:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ուստի հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter