HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Ապրիլի 17-ին, ժամը 17:18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106», «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Ռ., ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Հ. Պ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ մեկ այլ ուղևոր՝ հոսպիտալացվել Թալին քաղաքի ԲԿ: «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter