HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Դարպաս գյուղում. կա տուժած

Ապրիլի 17-ին, ժամը 21:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը։

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դարպաս գյուղի Առափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ բարձրությունից ընկել տնամերձ այգի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժած Մ. Ա-ին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter