
95 հազար եվրո «Դիլիջան» ազգային պարկին՝ CNF-ի կողմից
Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկը Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2022 տարվա առաջին գումարային փոխանցումն է ստացել, որը կազմել է 95 հազար 500 եվրո։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ բնության հատուկ պահպանվող տարածքին հատկացված գումարն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեությանն ուղղված ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար։
Մինչ այս առաջին գումարային օժանդակությունները հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (142 հազար 500 եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (34 հազար եվրո)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել