HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի շրջանավարտները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին: Ողջունելով պատանիներին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց դպրոցը ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կյանքում: «Դուք, ըստ էության, արդեն մուտք եք գործում մեծերի աշխարհ, ուր այլևս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն և գիտակից մարդիկ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեք ձեր կյանքում, լինի չափազանց կշռադատված ու նպաստի թե՛ ձեր նպատակների իրականացմանը և թե՛ մեր երկրի, մեր մայրաքաղաքի բարեկեցությանն ու զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հանդիպման խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար՝ շրջանավարտներն իրենց հերթին նկատել են, որ արդեն այն փաստը, որ իրենք երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի շրջանավարտներ են, մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է դնում իրենց ուսերին: Ըստ այդմ նրանք վստահեցրել են, որ կյանքի ցանկացած իրավիճակում կփորձեն դրսևորել իրենց այնպես, ինչպես ապրել ու գործել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, ով նրանց համար իրապես հանդիսանում է մարդկայինի,  ազգասիրության ու հայրենիքին անմնացորդ նվիրումի չափանիշ:  

Ի հիշատակ այս հանդիպման՝ շրջանավարտները քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել են լուսանկարվել իրենց հետ և վստահեցրել են, որ այդ լուսանկարը տեղ կգտնի իրենց ավարտական ալբոմում` դառնալով թերևս հանդիպան ընթացքում իրենց կողմից տրված խոստման ամենապարտավորեցնող հիշեցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter