HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում արգելափակվել է Human Rights Watch-ի կայքը

Ռուսաստանում անհասանելի է դարձել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքը։ Այդ մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով Интерфакс-ին։

Ապրիլի 17-ին ՌԴ գլխավոր դատախազության պահանջով արգելափակված կայքերի գրանցամատյանում ավելացվել է HRW-ի կայքի էջերից մեկը, որը վերնագրված էր՝ «Ուկրաինա. ռուսական հարձակման ընթացքում զոհվում են մարտական գործողություններից փախչող խաղաղ բնակիչները»։ Հոդվածում նշվում է, որ ռուսական զորքերը գնդակոծում են մարդասիրական միջանցքներն ու այնտեղով անցնող շարասյուներին։

Պաշտոնական կայքն ամբողջությամբ չի արգելափակվել, սակայն https-ով կիրառման պատճառով էջերից մեկի արգելափակումը հանգեցնում է ողջ կայքի անհասանելի դառնալուն։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը փակել էր Human Rights Watch-ի ռուսական ներկայացուցչությունը։ Գերատեսչությունն իր որոշումը բացատրել էր «գործող օրենսդրության հայտնաբերված խախտումներով»։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter