HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեդվեդչուկն առաջարկում է իրեն փոխանակել Մարիուպոլի բնակիչների հետ

Ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը հանդես է եկել Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն ուղղված տեսաուղերձով՝ խնդրելով իրեն փոխանակել «Մարիուպոլի բնակիչների ու պաշտպանների հետ»։ Տեսաուղերձը տարածել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

«Ես ուզում եմ խնդրանքով դիմել, որ ուկրաինական կողմն ինձ փոխանակի Մարիուպոլի պաշտպանների ու բնակիչների հետ, որոնք այսօր գտնվում են այնտեղ և մարդասիրական միջանցքներով անվտանգ ելքի հնարավորություն չունեն»,- հայտարարել է Մեդվեդչուկը։

Թե երբ և ինչ պայմաններում է նկարահանվել տեսանյութը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի մանրամասնում։ 

Վիկտոր Մեդվեդչուկը համարվում է «Պուտինի ընկերը»։ Նա անձամբ էր պատմում, որ Ռուսաստանի նախագահն իր դստեր կնքահայրն է։

Կրեմլում հայտարարել են, որ հնարավորություն չեն տեսնում Մեդվեդչուկի փոխանակման համար, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի չէ և կապ չունի «հատուկ ռազմական գործողության հետ»։

Ուկրաինայի իշխանությունները Վիկտոր Մեդվեդչուկին մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Պատերազմի մեկնարկից հետո նա փախուստի էր դիմել տնային կալանքից, սակայն ապրիլի 12-ին ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։

Ավելի վաղ, Մեդվեդչուկի կինը՝ Օկսանա Մարչենկոն դիմել էր Զելենսկուն, Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով ազատ արձակել իր ամուսնուն։ Նա պնդում էր, որ ընդդիմադիր քաղաքական գործչին հետապնդում են քաղաքական հայացքների պատճառով։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter