ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր:
Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:
Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել