HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը: 

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրվել է 2022-2023 թթ. համագործակցության հուշագիր: 

«ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ փորձի փոխանակում: Քննարկվել է երկու երկրների միջև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու գաղափարը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ուղղությամբ իրականացվող ծրագրերը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, փորձաքննությունների իրականացման ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: 

Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին Կոնստանտին Չույչենկոն ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հրավիրել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter