HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ է անցկացվել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և ընդգծել, որ թեև վերջին շրջանի արդյունքներով դրական դինամիկա է արձանագրվում, այդուհանդերձ, ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև նախորդ նիստի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter