HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Եղբայրական եզդի ժողովրդի համար այս տարին թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներից և առավել ամրապնդվել ու խորացել դժվարին իրավիճակները համատեղ հաղթահարելու և միմյանց աջակցելու օրինակներով: Մեր եղբայրությունն անշահախնդիր համագործակցության վառ օրինակ է:

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և համերաշխության վրա հիմնված հայ-եզդիական բարեկամության ավանդույթները կշարունակվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter