Փաշինյանը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին
Շարունակվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ապրիլի 20-ի առավոտյան Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:
Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները:
Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել