HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով. «Հայաստան» խմբակցություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերություննեի հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Սա «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծից մի հատված է: Վաղը՝ ապրիլի 21-ին, այս թեմայով սպասվում են խորհրդարանական լսումներ:

Ըստ նախագծի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Պետք է առաջնորդվել ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և հետևանքների հաղթահարման սկզբունքով:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող որևէ կերպ խոչընդոտել Արցախի ժղովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձառության կատարմանը, չի կարող ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը և թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերի իրագործմանը»,- նշված է նախագծում:

Նախագծում ասվում է նաև այն մասին, որ Հայաստանը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը: Նշենք, որ նախագծի հիմնական զեկուցողը պատգամավոր Արմեն Ռուստամյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter