10 օրվա ընթացքում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել մոտ 1 մլն դրամ
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը մայիսի 2-ից 11-ին իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների, տարածքային բաժինների վարույթին հանձնած գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերած խախտումների արդյունքում կայացրել է 680.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկել է 819.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված, ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 378.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված, ապօրինի ծառահատման 3 գործով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում, և հաշվարկվել է 246.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի ՏԲ-ն հաշվարկել է 105.0 հազ. դրամի չափով, հրդեհի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի ՎԲ-ի և Երևանի ՏԲ-ի համատեղ իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ-ի հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի ՏԲ-ի հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 60.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի ՏԲ-ն 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ-ն 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտի ապօրինի տեղափոխում
Շիրակի ՏԲ-ի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 30. հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Շիրակի ՏԲ-ի աշխատակիցների հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 6 հատ խեցգետնաորսիչ:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 960.0 հազ. դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել