HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար՝ Ստեփանավան-Ագարակ ճանապարհին. 3 զոհ, 2 վիրավոր

Մայիսի 12-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 19.50-ի սահմաններում Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝ Լոռի Բերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Հյունդաի» մակնիշի 93 NV 999 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին և շրջվել:

Մինչ փրկարարների ժամանումը մեքենայի վարորդ, 1978 թ. ծնված Միքայել Ադամյանը և ուղևոր, 1971 թ. ծնված Արա Անանյանը տեղի ուժերով տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Դավիթ Գասպարյանի, Արթուր Ալավերդյանի և Դավիթ Փիրումյանի դիերը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter