HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնի պետ է նշանակվել Դավիթ Զաքարյանը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Դավիթ Սեյրանի Զաքարյանը 2022 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Կենսագրություն

Դավիթ Սեյրանի Զաքարյանը ծնվել է 1989 թվականին: 

2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ

IX.2015թ.- XII.2015թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2015-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2017-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, պետի տեղակալ 

2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ 

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել պետական պարգևով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter