Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Ապրիլի 21-ի և 25-ի ցերեկը, 22-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ին Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 26.50C (1959թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 1.0 0C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.10C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել