HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի կայքը։

«Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանի որ նման այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են ստեղծում՝ քննարկել փոխգործակցության տարաբնույթ հարցեր: Հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, Հորդանանում ավանդաբար հայ համայնքի առկայությունը, Հանրապետության նախագահի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար:
Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր գլխավորած պատվիրակությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրների համագործակցությունը շարունակաբար զարգանա և ընդլայնվի:


Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է կայուն խաղաղության հաստատումը՝ երկխոսության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter