Ծաղկահովտում հայտնաբերվել է 3 ական. սակրավորները տեղում ոչնչացրել են դրանք
Մայիսի 11-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նախկին «Շրջկոոպի» պահեստների մոտակայքում հայտնաբերվել է 3 ականանման առարկա:
Դեպքի վայր են մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, տեղակալն ու ՀՀ ՊՆ սակրավորների խումբը: Դեպքի վայրում են եղել նաև ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:
Պարզվել է, որ գտնված առարկաներից մեկը մարտական վիճակում գտնվող «ОЗМ-72» տիպի հակահետևակային ական է, իսկ մյուս երկուսը՝ «ՀՄՄ-1»-ի (БМП-1) հրթիռի տանող մասեր:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ սակրավորները տեղում ոչնչացրել են գտածոները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել