
Օրիորդ, Դուք վաճառված եք
Օրիորդ, Դուք վաճառված եք:
Ձեզ կհանքարդյունաբերի Լիխտեյնշտեյնում հաստատված անգլիական կապիտալով կանադական մի ընկերություն, ով իր ընկերների հետ միասին կզբաղվի Ձեր շահագործմամբ: Մի վախեցե'ք, դուք ձեզ մենակ չեք զգա:
Հատկապես բարձր է գնահատվել Ձեր բազմամետաղային բերանը, այնտեղ հայնտաբերվել է ոսկի, արծաթ,
Ձեր երիկամները նույնպես հարուստ են թանկարժեք քարերով:
Ձեր լուսավոր մտքերը մեզ հուշում են, որ ձեր գլխում ուրան կա:
Շնորհավորում եմ Ձեզ, դուք արդեն ՏԻԿԻՆ եք:
Իսկ ի՞նչ է' կարծում էիք, որ այսքան հարստություն ունենալով' պետք է մնայիք չշահագործվա՞ծ: Խոմ չէի՞նք ձեզ գրկելու ու նստելու, չօգտվելու ձեր բարիքներից:
- Լավ, ախր ինչպես, բա իմ ամուսի՞նը:
-Դե ձեր քառակուսի մետրը 10 ցենտով' առանք նրանից:
- Իսկ երեխանե՞րը:
- Այսքանից հետո էլ ի՞նչ երեխա, տիկին. մենք ձեզ ազատեցինք վերարտադրվելու այդ բարդ ու տհաճ պրոցեսից:
Մարիամ Սուխուդյան
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել