Կարկուտը «ծեծել է» Լոռու և Արագածոտնի գյուղերը
Մայիսի 12-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղի պտղատու այգիներն ու ցանքատարածքները: Պատճառված վնասի չափերը ճշտվում են:
Իսկ մայիսի 11-ին Արարատի մարզի Այգավան գյուղից տեղեկություն է ստացվել, որ գյուղում կարկուտ է տեղացել: Կարկտահարվել են նաև Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ և Փոքր Վեդի գյուղերը:
Պատճառված վնասի չափը ճշտվում է: Տարածքը սպասարկող ՀՀ ԱԻՆ «Մեվանծ» ՊՈԱԿ-ի հակակարկտային կայաններից իրականացվել է 9550 կրակոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել