HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Մանանդյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժնի պետ 

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Նարեկ Սոսի Մանանդյանը 2022 թվականի ապրիլի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ:

Կենսագրություն

Նարեկ Սոսի Մանանդյանը ծնվել է 1991 թվականին: 

2013թ. ավարտել է ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ 

2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ, ավագ քննիչ

2019-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter