HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման չափանիշները

ՊԵԿ-ը հայտնում է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ:

«Սակայն անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ: Մասնավորապես՝

- օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել ՀՀ-ում գրանցված կամ չգրանցված դեղեր՝ մինչև 10 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

- Առանց բուսասանիտարական հավաստագրի թույլատրվում է ՀՀ տարածք ներմուծել բարձր բուսասանիտարական ռիսկայնության` մինչև 5 կգ ենթակարանտինային ապրանքներ:

- Առանց անասնաբուժասանիտարական հավաստագրի և թույլատվության արգելվում է` անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր ապրանքների, կենդանիների, կենդանականան ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք և արտահանումը ՀՀ տարածքից (բացառությամբ` մեկ ֆիզիկական անձի կողմից գործարանային փաթեթով կենդանական ծագման պատրաստի մինչև 5 կգ արտադրանքի ներմուծման` ապրանքի արտադրող և արտահանող երկրների անասնահամաճարակային ապահովության պայմանով, ինչպես նաև շուն և կատու ոչ ավելի քան 2 գլուխ):

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, որի լրացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter