ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
«Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել